Մատչելիության հղումներ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որն այսօր առաջին անգամ ժամանել է Աֆղանստան, հայտարարել է, որ իր երկիրը թալիբներին զենք չի մատակարարում:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպումից հետո Ահմադինեջադը լրագրողներին ասել է, թե լուրերն այն մասին, որ Իրանը զենք է մատակարարում թալիբներին, արժանահավատ չեն:

«Իրանը երկար սահման ունի Աֆղանստանի հետ, եւ անվտանգության վիճակը հարեւան երկրում անմիջական ազդեցություն ունի Իրանի վրա», - ասել է նա:

ԱՄՆ֊-ի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, թե Իրանում արտադրված զենք են հայտնաբերել Աֆղանստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG