Մատչելիության հղումներ

Վախճանվել է Տիխոն Խրեննիկովը


Մոսկվայում կյանքի 95-րդ տարում վախճանվել է ռուս երգահան, Խորհրդային միության կոմպոզիտորների միության բազմամյա ղեկավար Տիխոն Խրեննիկովը:

Խրեննիկովը խորհրդային երաժշտության ակնառու ներկայացուցիչների թվում էր դեռ 1930-ականների երկրորդ կեսից: Խորհրդային միության կոմպոզիտորների միությունը նա ղեկավարել է ավելի քան չորս տասնամյակ` 1948-57 թվականներին եղել է Խորհրդային կոմպոզիտորների միության գլխավոր քարտուղարը, 1957-91 թվականներին` Խորհրդային միության կոմպոզիտորների միության վարչության առաջին քարտուղարը: 1966 թվականից Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր:

Խրեննիկովը հեղինակել է 8 օպերա, 5 բալետ, 3 սիմֆոնիա, 8 գործիքային կոնցերտ, օպերետներ, ռոմանսներ, երգեր, ինչպես նաեւ երաժշտություն թատերական ներկայացումների, գեղարվեստական ֆիլմերի համար: Նրա առավել նշանակալի ստեղծագործությունների թվում են «Ֆրոլ Սկոբեեւ», «Մայրը», «Տղա-հսկան», «Մեծ աղմուկ` ... սրտերի պատճառով» օպերաները, «Մեր բակը», «Սեր` սիրո դիմաց», «Հուսարական բալլադ» բալետները:

Երգահանը Խորհրդային միության ժողովրդական արտիստ է, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Խորհրդային միության եւ Ռուսաստանյան Դաշնության մի շարք շքանշանների ասպետ, Լենինյան մրցանակի դափնեկիր, Խորհրդային միության Պետական մրցանակի քառակի դափնեկիր, Ռուսաստանի նախագահի մրցանակի դափնեկիր: Մի քանի անգամ ընտրվել է Խորհրդային միության եւ Ռուսաստանյան Դաշնության խորհրդարանների պատգամավոր:

Մինչեւ վերջերս Խրեննիկովը ղեկավարել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն, նախագահել Ռուսաստանի երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Տիխոն Խրեննիկովի հուղարկավորության արարողությունը կկայանա ուրբաթ օրը նրա հայրենիքում` Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG