Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են երիտասարդները թերագնահատում միջին մասնագիտական կրթությունը


Այսօր Հայաստանում գործում են 82 պետական եւ 22 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են 34 հազար երիտասարդներ:

«Ինչպես եւ մեր բոլոր բուհերը, այնպես էլ քոլեջները անգամ իրենց լավագույն շրջանավարտներին աշխատանքով չեն կարողանում ապահովել, քանի որ չկան հստակ պատվերներ», - ասում է Սամվել Պիպոյանը:

Եթե դպրոցում մանկավարժը ստանում է 50-70 հազար դրամ, ապա քոլեջի դասախոսները մեկ դրույքի համար ստանում են ընդամենը 25 000 դրամ, իսկ այդ չնչին գումարով լավ մասնագետները չեն համաձայնում աշխատել:

Սամվել Պիպոյանն անդրադարձավ նաեւ մարզերի երիտասարդներին եւ նկատեց, որ այսօր բոլորը քաղաք են գալիս բարձրագույն կրթություն ստանալու, այդ իսկ պատճառով այս տարվանից նախարարությունն իրականացնելու է հեռակա ուսուցում, ինչը թույլ կտա մարզերի բնակիչներին կրթություն ստանալ ինտերնետի միջոցով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG