Մատչելիության հղումներ

logo-print

Մալայզիայում ավտովթարի հետեւանքով զոհվել է 19 մարդ


Մալայզիայում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 19 մարդ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, պատահարը Մալայզիայի պատմության մեջ խոշորագույն ավտովթարներից է: Միջքաղաքային ավտոբուսը շուռ է եկել ավտոմայրուղու վրա` մայրաքաղաք Կուալա Լումպուրից 200 կիլոմետր դեպի հյուսիս:

Զոհվածներից երկուսը Ինդոնեզիայի քաղաքացիներ են, մյուսները` Մալայզիայի բնակիչներ:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 10 մարդ, որոնցից 7-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր:

Վիրավորների թվում է նաեւ վարորդը: Ոստիկանների խոսքերով, նա ննջել է ղեկին, ինչն էլ ողբերգության պատճառ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG