Մատչելիության հղումներ

Ֆիդել Կաստրոն 81 տարեկան է


Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն այսօր դառնում է 81 տարեկան:

Ըստ հաղորդագրությունների, Կուբայի իշխանությունները չեն նախատեսում երկրի առաջնորդի ծննդյան տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումներ:

Կաստրոն հանրային վայրերում չի երեւացել անցյալ տարվա հուլիսին վիրահատության ենթարկվելուց ի վեր, երբ իր լիազորությունները փոխանցել է կրտսեր եղբորը` Ռաուլ Կաստրոյին:

Կուբայի պաշտոնական շրջանակները պնդում են, որ երկրի առաջնորդի առողջական վիճակը բարելավվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG