Մատչելիության հղումներ

Ստամբուլի «Ռոք խաղաղության համար» փառատոնին հայ երաժիշտները կմասնակցեն Հրանտ Դինքին նվիրված նախագծով


Հայ երաժիշտները «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված նախագծով մասնակցելու են օգոստոսի 23-ին Ստամբուլում կայանալիք BARISAROCK՝ «Ռոք խաղաղության համար» փառատոնին:

Մայիսին հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի եւ թուրք երգահան Յաշար Կուրտի նախաձեռնած` Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մեծ նախագծի առաջին քայլը հայ եւ թուրք երաժիշտներից կազմված խմբի ստեղծումն էր, որը նախաձեռնության հեղինակների անուններով կոչվում է «ՅաշԱր» (թարգմանաբար նշանակում է «ապրող»): Այդ խումբն էլ ստամբուլյան փառատոնին կմասնակցի իր առաջին ձայնասկավառակի ստեղծագործություններով, որոնց հեղինակներն են Կուրտը եւ Թունջբոյաջյանը:

Բարեգործական փառատոնը կազմակերպվում է մի խումբ ակտիվիստների կողմից սկսած 2003 թվականից՝ ընդդեմ պատերազմների, գլոբալացման համատեքստում ընթացող երաժշտության եւ մշակույթի անցանկալի ձեւախեղումների:

Ավանդաբար բաց երկնքի տակ անցկացվող փառատոնն այս տարի համախմբելու է 100 հազարից ավելի մասնակիցների ու հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, հյուրընկալելու է ընդհանուր առմամբ 62 երաժշտախմբերի: Դրանցից միայն վեցն են այլ երկրներից, այդ թվում՝ «ՅաշԱր»-ը:

Avant-Garde Folk Music Production-ից ստացված հաղորդագրութայն համաձայն, «ՅաշԱր» խմբի մասնակիցները Ստամբուլ կմեկնեն արդեն օգոստոսի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG