Մատչելիության հղումներ

Նախապատրաստվում է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների երրորդ համագումարը


Նախապատրաստվում է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների երրորդ համագումարը: Համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմկոմիտեի անդամ Կարեն Միքայելյանը այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ արդեն կայացել են կազմակերպական մի քանի նիստեր, հրապարակվել է լիազոր ներկայացուցչական մարմիններ հիմնելու մասին հայտարարությունը:

Կարեն Միքայելյանը շեշտել է երրորդ համագումար հրավիրելու անհրաժեշտությունը համազգային խնդիրները միասնաբար առաջադրելու եւ համատեղ ջանքերով լուծելու գործում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը կարեւորել է դեռեւս 1917 եւ 1918 թվականներին Երեւանում կայացած նախորդ երկու համագումարների ընդհատված գործընթացները շարունակելու եւ երրորդ համագումարը հրավիրելու նախաձեռնությունը:

Նախարարը նշել է, որ նման ներկայացուցչական համագումար հրավիրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ աշխատանք կատարել Սփյուռքի հայ համայնքներում եւ հատկապես աշխարհիկ ու հոգեւոր կազմակերպությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG