Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդության միջազգային օրը կմեկնարկի «Ամառային ճամբար 2007» ուսանողական ֆորումը


Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ուսանողությանը, երիտասարդությանը առնչվող հարցերի շուրջ սեմինարներ, քննարկումներ:

Ֆորումին ներկա է լինելու նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ու տարբեր նախարարությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամառային ճամբարին մասնակցելու են 200 ուսանողներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Հոլանդիայից, Իսպանիայից եւ այլ երկրներից: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը նշեց, որ արտասահմանից եկողները սփյուռքահայեր չեն, այլ միջազգային ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ եւ ասելիք ունեն:

«Ֆորումը կհաջողվի, քանի որ երիտասարդներն ոչ միայն խոսելու են իրենց խնդիրներից, այլ տարբեր միջոցներով փորձելու են դրանք լուծել», - ասում է նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG