Մատչելիության հղումներ

Գուլուզադեն մռայլ ապագա է կանխատեսում Հարավային Կովկասի համար


Ադրբեջանի նախկին նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն մռայլ ապագա է կանխատեսում Հարավային Կովկասի համար:

Նրա կարծիքով, ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը վերջին հաշվով կարող է հանգեցնել պատերազմի վեսկսմանը: Ադրբեջանական day.az-ի հարցազրույցում Գուլուզադեն ասում է, թե ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվային անհրաժեշտ է, որպեսզի «հարմար պահի այն օգտագործի իր շահերի համար»:

«Մեզ համար պետք է մի բան պարզ լինի. մենք պատերազմում ենք ոչ թե Հայաստանի դեմ, այլ պատերազմական իրավիճակում ենք գտնվում Ռուսաստանի հետ: Այդ պատճառով մենք պետք է պատրաստվենք ցանկացած իրավիճակի այս տարածաշրջանում», - ասում է Գուլուզադեն` շարունակելով. - «Ես չեմ բացառում, որ եթե վերսկսվեն պատերազմական գործողությունները, ապա մենք կկորցնենք Գյանջան ու Եվլախը: Այս քաղաքները գրավելու գործողությունները պլանը վաղուց նախապատրաստված է ռուսական գլխավոր շտաբում»:

Ադրբեջանցի քաղաքագետը գտնում է, թե Ռուսաստանը ցանկացած պահի կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնը, եւ երկրի իշխանություններին խորհուրդ է տալիս շուտափույթ կողմորոշվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG