Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մամուլի ազատության եւ մարդու իրավունքների իրավիճակը մտահոգում է Միացյալ Նահանգներին


Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանում մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցը բարձրացվել է օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած երկկողմ բանակցությունների ժամանակ:

Ամերիկյան կողմը նշված բանակցություններում ներկայացրել են Պետքարտուղարի օգնականներ Բարրի Լոուենքրոնը եւ Դենիել Ֆրիդը:

Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները «զրպարտելու եւ վիրավորելու համար պատիժ նախատեսող օրենքները օգտագործում են իշխանություններին քննադատող լրագրողներին պատժելու համար»:

Անցալ տարի Ադրբեջանում բանտարկվել է 7 լրագրող:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG