Մատչելիության հղումներ

logo-print

Հյուսիսային Օսիայում կեղծ փաստաթղթերով հայաստանցիներ են ձերբակալվել


Հյուսիսային Օսիայի «Նիժնի Զարամագ» սահմանային անցակետում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու հայաստանցու՝ կեղծված անձնագրերով:

Ինչպես այսօր «Ռեգնում» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչության խոսնակ Ալեքսանդր Սոլոդը, փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Խաչիկ Ասատրյանի եւ Սարգիս Գինովյանի անուններով ձեւակերպված անձնագրերը կեղծված են, դրանցում փոխված են լուսանկարները:

Սահմանախախտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG