Մատչելիության հղումներ

logo-print

Տուգանք չմուծող բրիտանացիներին թույլ չի տրվելու դուրս գալ երկրից


Այն բրիտանացիներին, որոնք չեն մուծել դատարանի կողմից սահմանված տուգանքները, թույլ չի տրվելու դուրս գալ երկրի սահմաններից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը:

Բրիտանական սահմանի հատման բոլոր փորձերը՝ նույնիսկ տուրիստական ուղեւորության եւ ազգականներին այցելելու նպատակով, խստորեն կանխվելու են:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը փաստում է, որ նման սահմանափակումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, սակայն դրա կողմնակիցները գտնում են, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի ֆինանսական խախտումներ թույլ տված անձինք չկարողանան թաքնվել երկրից դուրս:

Դատարանը սովորաբար տուգանքներ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր չեն մուծում ջրի, աղբահանության եւ այլ կոմունալ ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ ավտոմեքենայի վարման կանոնները խախտելու համար:

Ներկայումս չմուծված տուգանքների ընդհանուր գումարը Մեծ Բրիտանիայում հասել է 1 միլիարդ դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG