Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ներում է Աֆղանստանի 11 միլիարդ դոլար պարտքը


Ռուսաստանը դուրս է գրում Աֆղանստանի պարտքը, որը կազմում է 11 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում է ՓՐԱՅՄ - ՏԱՍՍ-ը, համապատասխան համաձայնագիրը այսօր ստորագրել են երկու երկրների ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Անվար Ուլ-Հաք Ահադին:

Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Ստորչակը հաղորդել էր, որ համաձայնագիրը նախատեսում է նախկին ԽՍՀՄ-ին Աֆղանստանի ունեցած պարտքի «խորը» դուրսգրում` համաձայն այդ երկրի պարտքի դուրսգրման մասին Փարիզյան ակումբի շրջանակներում ձեռք բերված բազմակողմ համաձայնության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG