Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այց կկատարի Ղազախստան


Վաղը սկսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկօրյա պաշտոնական այցը Ղազախստան:

Այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, երկրի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ, կստորագրվեն մի շարք համաձայնագրեր:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ղազախստանում Ադրբեջանի դեսպանությունից, Ալիեւին ուղեկցելու է ներկայացուցչական պատվիրակություն, որում արտգործնախարար Էլմար Մամեդյարովից զատ ընդգրկված են նաեւ երկրի արդարադատության, տնտեսական զարգացման նախարարները, գլխավոր դատախազը, Արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահը, Նավթային պետական ընկերության նախագահը, Ադրբեջանի հեռուստառադիոընկերության վարչության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG