Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ


Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ, նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ:

38-ամյա Կարապետյանը արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարն էր 2006 թվականի հունիսից:

Վլադիմիր Կարապետյանը դիվանագիտական ծառայության է անցել 1994 թվականից` որպես ԱՊՀ վարչության կցորդ: 1996-1997 թվականներին աշխատել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում որպես երրորդ քարտուղար: 1997 թվականից մինչեւ 2001 թվականը ՀՀ ԱԳՆ համակարգում զբաղեցրել է ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների երկրորդ քարտուղարի, ԱՊՀ երկրների բաժնի վարիչի, այնուհետեւ` Ռազմաքաղաքական վարչության անվտանգության համագործակցության բաժնի վարիչի պաշտոնները:

2001-2004 թվականներին աշխատել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունում` խորհրդականի պաշտոնում: Վերադառնալով Հայաստան` 2004-2006 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը, իսկ 2006 թվականի հունիսից կատարել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG