Մատչելիության հղումներ

Ամին Ժմայել. «Հայկական թաղամասում ընտրությունները կեղծվել են»


Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, որը ձայների չնչին տարբերությամբ պարտություն է կրել կիրակի օրը տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում, պահանջել է կրկնական ընտրություններ անցկացնել Բեյրութի Բուրջ֊-Համուդ թաղամասում, պնդելով, որ հայկական համայնքում քվեարկությունը կեղծվել է: Նա նաեւ ասել է, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը համագործակցում է իր հակառակորդի կուսակցության հետ, ճնշում է գործադրել ընտրողների վրա:

Ընդդիմության թեկնածուն՝ Քամիլ Խուրին հավաքել է 39 հազար 534 ձայն, մինչդեռ Ժմայելը ստացել է 39 հազար 116 ձայն:

«Մենք ցանկանում ենք, որ Բուրջ֊-Համուդ թաղամասում քվեարկությունը կրկնվի»,֊ - ասել է Ժմայելը իր կողմնակիցներին: Նրա վկայությամբ՝ այդ հայաշատ թաղամասում քվեարկել են այնտեղ չբնակվող ընտրողներ կամ քվեաթերթիկներ են գցվել մահացած մարդկանց փոխարեն:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ պատգամավորական այդ տեղը թափուր էր մնացել, երբ անցած տարվա նոյեմբերին Բեյրութի արվարձաններից մեկում սպանվել էր նախկին նախագահ Ժմայելի որդին՝ Պիեր Ժմայելը, որը նաեւ արդյունաբերության նախարարն էր:

Ամին Ժմայելը ներկայացնում է Լիբանանում իշխող մեծամասնությունը, որը դեմ է Սիրիայի միջամտությանը Լիբանանի ներքին գործերին:

Սեպտեմբերին Լիբանանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG