Մատչելիության հղումներ

Նախագահը սահմանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմը


Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սահմանվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նոր կազմը:

Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովում նախագահի ներկայացուցիչ է նշանակվել ԿԸՀ-֊ի նախկին նախագահ Գարեգին Ազարյանը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնելու է Աբրահամ Բախչագուլյանը, Դաշնակցությունը՝ Համլետ Աբրահամյանը, «Օրինաց երկիր»-֊ը՝ Սոնա Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան»֊-ը՝ Հարություն Շահբազյանը, «Ժառանգություն»-֊ը՝ Զոյա Թադեւոսյանը, դատական դեպարտամենտը՝ Աշոտ Աբովյանը եւ Կարեն Փոլադյանը:

Օգոստոսի 6֊-ին կկայանա նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում կընտրվեն հանձնաժողովի նախագահը, տեղակալը եւ քարտուղարը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց հանձնաժողովի անդամ Աբրահամ Բախչագուլյանը, նիստը վարելու է նորակազմ հանձնաժողովի ամենատարեց անդամը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG