Մատչելիության հղումներ

logo-print
Հայազգի բռնցքամարտիկ, թեթեւ քաշային կարգում IBO եւ IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հաջորդ մենամարտը պատրաստվում է անցկացնել հոկտեմբերին:

Դարչինյանը փոխելու է քաշային կարգը` հանդես է գալու առաջին թեթեւ քաշային կարգում, եւ մրցելու է IBO վարկածով թափուր մնացած չեմպիոնական տիտղոսի համար:

Հուլիսի սկզբին Դարչինյանն իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին պարտությունն էր կրել` զիջելով ֆիլիպինցի Նոնիտո Դոներին:

Վախթանգ Դարչինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ պատրաստվում է ռեւանշ-հանդիպում անցկացնել Դոների հետ, եթե վերջինս համաձայնի փոխել քաշային կարգը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG