Մատչելիության հղումներ

Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի, Լոռու եւ Տավուշի մարզեր:

Արագածոտնում, Լոռիում եւ Տավուշում Սերժ Սարգսյանը, ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կծանոթանա գյուղատնտեսական, գազիֆիկացման, շինարարական աշխատանքներին, հանդիպումներ կունենա բնակչության եւ մի շարք համայնքների ղեկավարների հետ:

Ծրագրված է վարչապետի այցը «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ, վերագործարկված քիմիական այդ համալիրի զարգացման ծրագրերի շուրջ ընկերության ղեկավարության եւ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ կանցկացնի խորհրդակցություն:

Այցի շրջանակներում վարչապետը կլինի նաեւ Բագրատաշենի մաքսակետում, կայցելի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում գտնվող հակակարկտային կենտրոն, օգոստոսի 5-ին Տավուշի մարզում կմասնակցի Կոթիի հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG