Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան Բելառուսը սկսել է մարել պարտքերը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը, որը, իր հերթին, խոստացել է չկրճատել Բելառուսին վաճառվող գազի ծավալը:

Նախօրեին «Գազպրոմ»֊ը սպառնացել էր 45 տոկոսով կրճատել Բելառուսին մատակարարվող գազի քանակը, եթե այսօր Բելառուսը չսկսի մարել իր պարտքը այս տարվա առաջին կիսամյակում առաքված գազի դիմաց: Բելառուսի պարտքը կազմում է ավելի քան 450 միլիոն դոլար:

««Գազպրոմ»-ն ակնկալում է, որ Բելառուսը մեկ շաբաթվա ընթացքում կմարի բոլոր պարտքերը, իսկ այնուհետեւ ժամանակին կվճարի մատակարարվող գազի դիմաց»,֊ - հայտարարել է ռուսաստանյան ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG