Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպանը «կառուցողական» է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը Գաբալայի կայանի հարցում


«Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման ուղղությամբ Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ», - «Ինտերֆաքս» գործակալությունը այսօր ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը:

«Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես կառուցողական է եւ կոռեկտ», - հավելել է ռուս դիվանագետը:

Իստրատովի խոսքերով, դեռեւս վաղ է ենթադրել, թե Ռուսաստանը կարող է 2012 թվականից հետո, երբ կլրանա գործող պայմանագրի ժամկետը եւ Հյուսիսային Կովկասում կկառուցվի նոր կայան, հրաժարվել Գաբալայի կայանի վարձակալությունից:

«Նախ պետք է կառուցել այն նոր կայանը եւ համոզվել, որ այն ունակ է կատարել իր առաքելությունը, հետո միայն մտածել առկա պայմանագիրը լուծարելու մասին», - ասել է նա: - «Եկեք սպասենք մինչեւ 2012 թվականը: Գործող պայմանագիրը կարող է երկարաձգվել եւս երեք տարով»:

Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները այս օրերին քննարկում են հակահրթիռային պաշտպանության խնդիրները` այդ թվում Գաբալայի կայանի հնարավոր համատեղ օգտագործման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG