Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կամրջի փլուզումը խլել է 7 մարդու կյանք


ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում փլուզվել է Միսիսիպի գետի վրայով անցնող կամուրջը` խլելով առնվազն 7 մարդու կյանք:

Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը ավելանա, քանի որ փրկարարական եւ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Կամուրջ փլուզվել է չորեքշաբթի երեկոյան: Գետն են ընկել տասնյակ ավտոմեքենաներ: Պաշտոնյաները հայտարարել են, որ չկան տվյալներ, թե կամրջի փլուզումը ահաբեկչական գործողության արդյունք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG