Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մոսկվայում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ֊-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ռուսաստանի արտգործնախարարության` Ղարաբաղի հարցերով զբաղվող խմբում, համանախագահները հանդիպել են նաեւ Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոյին եւ Գրիգորի Կարասինին:

Պաշտոնական աղբյուրների համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան բանակցությունների ներկայիս ընթացքը եւ հեռանկարները, Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն մեկնել է Փարիզ, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը` ամառային հանգստի, իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` Բաքու:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG