Մատչելիության հղումներ

Միխայիլ Պողոսյանը կշարունակի ղեկավարել «Սուխոյ» հոլդինգը


Միխայիլ Պողոսյանը կշարունակի ղեկավարել «Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այդ մասին ասել են ընկերությունում` մեկնաբանելով այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե Պողոսյանը հեռանում է «Սուխոյ» միացյալ ավիաշինարարական կորպորացիայի ղեկավարի պաշտոնից:

«Միխայիլ Պողոսյանը մնում է «Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն եւ «Սուխոյ» միացյալ ավիաշինարարական կորպորացիայի փոխնախագահ», - ասել է ընկերության ներկայացուցիչը: - «Միաժամանակ, ընկերության կազմի մեջ մտնող «Սուխոյ» կոնստրուկտորական բյուրոյի («ՕԿԲ Սուխոյ») ռազմավարական զարգացման հարցերի վրա ջանքերը կենտրոնացնելու նպատակով, Պողոսյանը որոշել է հեռանալ կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրենի պաշտոնից` փոխարենը զբաղեցնելով «ՕԿԲ Սուխոյ»-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»:

Այս «փոխատեղումը», ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավորություն կտա Պողոսյանին, ով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, ավելի մեծ ուշադրություն հատկացնել Ռուսաստանի ռազմական ինքնաթիռաշինության առաջատարը հանդիսացող «ՕԿԲ Սուխոյ»-ի ռազմավարական զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG