Մատչելիության հղումներ

Իրանում մահվան են դատապարտվել ծագումով քուրդ երկու լրագրողներ


Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ ԻՐՆԱ-ն այսօր հաղորդել է, որ Սանաբաջ ավանից ծագումով քուրդ երկու իրանցի լրագրողներ՝ Ադնան Հասանպուրը եւ Հիվա Բուտիմարը հուլիսի կեսերին մահվան են դատապարտվել:

Գործակալությունը վկայակոչել է իրավապահ մարմինների խոսնակ Ռեզա Ջամշիդիին, որն ասել է, թե գերագույն պատժի վճիռ է ընդունվել, քանի որ ամբաստանյալները մեղադրվել են Moharebeh, այսինքն` «Աստծո թշնամիներ» լինելու հոդվածով:

Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, երկու լրագրողները կապ են ունեցել Իրանի ընդդիմադիր մամուլի, ինչպես նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ: Նրանց փաստաբանները հայտնել են, որ բողոքարկելու են մահվան դատավճիռը:

Իրանի իսլամական օրենքների համաձայն, սպանության, բռնաբարության, զինված ավազակության, 5 կիլոգրամից ավելի թմրադեղի մաքսանենգության եւ աստվածանարգության համար նախատեսվում է մահապատիժ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG