Մատչելիության հղումներ

Չնայած 1996 թվականին ընդունված եւ հետագայում երկու անգամ լրամշակված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի գոյությանը, Հայաստանում արվեստագետների հեղինակային իրավունքները, «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանի փաստմամբ, ոտնահարվում են 90 տոկոսով:

Հեղինակների իրավունքները ինչ-որ չափով պաշտպանել հաջողվում է շնորհիվ «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության եւ Մտավոր սեփականության պետական գործակալության ջանքերի:

«Այսօր ամենուրեք օգտագործվում են հեղինակի կողմից ստեղծված ստեղծագործությունը, կատարողի կողմից ամրագրված կատարումը ձայներիզի կամ տարբեր այլ կրիչների վրա... օգտագործվում է, տարածվում է ստեղծագործությունը, հետագայում դառնում է վաճառքի աղբյուր... Ամենուրեք անօրինական օգտագործումներ են», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Ներսիսյանը` հավելելով, որ օրենքը հեղինակին տալիս է ստեղծագործության օգտագործումը արգելելու կամ թույլատրելու բացառիկ իրավունք:

Օրենքի` փաստացիորեն չգործելու պատճառները, ըստ Ներսիսյանի, նախ հեղինակների անտեղյակությունն է, ապա` թե’ հեղինակների, թե’ հասարակության պասիվությունը այս հարցում, եւ, իհարկե, անպատժելիությունը:

Գործող Քրեական օրենսգիրքը հեղինակային իրավունքի ոտնահարման համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանք կամ առնվազն երկու տարվա ազատազրկում: Ներսիսյանի փոխանցմամբ, օրենքում լրամշակումներ նախատեսող նոր նախագծով այլ` ավելի բարձր դրույքաչափեր են առաջարկվում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG