Մատչելիության հղումներ

Դատապարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների 12 անդամ


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների առթիվ հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել 8 գործ` 17 անձի վերաբերյալ, որոնցից 12-ը հանցավոր են ճանաչվել եւ դատապարտվել:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, 4 քրեական գործերով դատապարտվածներից 11-ը (որոնցից 3-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներ) հանցավոր են ճանաչվել քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար:

2 քրեական գործով 3 անձ հանցավոր են ճանաչվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու (2 անձ) եւ խոչընդոտելու փորձ անելու համար (1 անձ):

1 քրեական գործով 1 անձ հանցավոր է ճանաչվել ընտրական տեղամասում խուլիգանություն կատարելու համար: 1 քրեական գործով` 1 անձի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG