Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր սպառնացել է, թե Վրաստանը կարող է բոյկոտել 2014 թվականի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերը` եթե Ռուսաստանն «իրագործի օլիմպիական օբյեկտների կառուցման համար անջատողական Աբխազիայում շինանյութ գնելու մտադրությունը»:

Աբխազիայում շինանյութ գնելու մտադրության մասին հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը:

«Նա [Ժուկովը] միանգամայն մոռացել է, որ Ռուսաստանի իրավասությունը չի տարածվում Աբխազիայի վրա», - ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթի հարցազրույցում ասել է Բուրջանաձեն: - «Եթե Ռուսաստանը փորձի անտեսել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը... ես հավատացնում եմ, որ կստեղծվի նույնպիսի իրավիճակ, ինչպես 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայի ժամանակ, երբ Խորհրդային Միությունը ենթարկվեց բոյկոտի»:

Միացյալ Նահանգները եւ տասնյակ այլ երկրներ բոյկոտել էին 1980 թվականի մոսկովյան օլիմպիական խաղերը` ի նշան բողոքի ընդդեմ Խորհրդային Միության ներխուժման Աֆղանստան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG