Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային երկու կազմակերպությունները մտադիր են համագործակցել


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) առաջիկայում կստորագրեն համագործակցության մասին արձանագրություն: Այդ մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Համագործակցության մասին արձանագրությունն արդեն մշակված է, եւ դրա ստորագրումը մոտակա օրերի կամ շաբաթների հարց է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ընդգծել է Բորդյուժան` հավելելով, որ արձանագրությունը ներառում է «համատեղ գործունեության բոլոր ուղղությունները»:

«Իմ կարծիքով, ՇՀԿ-ի հետ համատեղ գործունեության դաշտը բավականին լայն է: Մենք պետք է միասնաբար լուծենք անվտանգության հարցերը, եւ դա միայն կամրապնդի մեր ջանքերը», - ասել է Բորդյուժան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG