Մատչելիության հղումներ

logo-print

Մեղադրող կողմը պահանջում է 3 տարով ազատազրկել Ժիրայր Սեֆիլյանին եւ 2,5 տարով` Վարդան Մալխասյանին


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երկուշաբթի օրը շարունակվեց «Հայ կամավորականնների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, նույն խմբի անդամ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի նկատմամբ դատավարությունը:

Այսօրվա դատական նիստը սահմանափակվեց մեղարդող Արթուր Մկրտչյանի մեղադրական համառոտ ճառով, որի ավարտին մեղադրողը միջնորդեց դատարանին Սեֆիլյանին դատապարտել 3, Վարդան Մալխասյանին` 2,5, իսկ Վահան Արոյանին, ով մեղադրվում է ապօրինի զենք, զինամթերք պահելու համար, 3 տարի տարվա ազատազրկման:

Արթուր Մկրտչյանը իր մեղադրական ճառը սկսեց Քրեական օրենսգքրի երկու հոդվածների պարզաբանմամբ: Հարկ է հիշեցնել, որ դատական նախորդ նիստում Վարդան Մալխասյանը հայտարարել էր, որ 301-րդ հոդվածը [Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը] անորոշ ու ոչ հստակ ձեւակերպումներ ունի, որ այն «հակասում է Սահմանադրությանը, որի 27-րդ հոդվածը յուրաքանչյուրին ազատ իր կարծիքն արտահայտելու իրավունք է տալիս», որ «այս հոդվածի անորոշությունն էլ հնարավորություն է տալիս տարաբնույթ մեկնաբանություններ անել եւ կամայականորեն ճնշել ընդդիմադիր տեսակետ արտահայտողներին»:

Թերեւս այս հայտարարությունն էր դրդել մեղադրողին նախ պարզաբանել ամբաստանյալներին առաջադրված մեղադրական հոդվածների էությունը, ինչից հետո նա բացատրեց, թե ինչու են Մալխասյանի ու Սեֆիլյանի` անցյալ տարվա դեկտեմբերի ելույթները որակվել իբրեւ պետական կարգերը բռնությամբ տապալելու կոչեր:

Մկրտչյանը նախ ընտրողաբար մեջբերեց Վարդան Մալխասյանի ելույթից մի հատված, ապա հայտարարեց, որ թեեւ Ժիրայր Սեֆիլյանի ելույթում ուղղակի կոչեր չկան, բայց նրա ելույթը Մալխասյանի խոսքի «տրամաբանական շարունակությունն» էր: Այսպես, Մալխասյանն ասել է. - «Սրանց դեմ պայքարում միջոցների մեջ խտրականություն չպետք է դնել», իսկ Սեֆիլյանը հաստատել է:

Դատական նիստը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG