Մատչելիության հղումներ

Նյույորքցի ատամնաբույժը մեծ փոխհատուցում է պահանջում


Գերմանական ԴՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, նյույորքցի մի ատամնաբույժ 25 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում «Քոն Էդիսոն» էներգամատակարար ընկերությունից:

Վերջերս Նյու 3որքի կենտրոնում վթարվել ու պայթել էր 84 տարի շահագործվող գոլորշու խողովակը, ինչի հետեւանքով քաղաքի մի շարք թաղամասերում խափանվել էր տրանսպորտի աշխատանքը, պայթյունից գոյացած փոսից ժայթքել էր գոլորշի` դուրս նետելով կեղտ ու քարեր:

Մի կին վախից սրտի կաթված էր ստացել եւ մահացել, շուրջ 20 մարդ վնասվածք էր ստացել: Նյույորքցիները վթարի համար մեղադրում են «Քոն Էդիսոն» ընկերությանը` ասելով, որ այն պատշաճ խնամք չի ցուցաբերում Նյու 3որքի էներգետիկ համակարգի նկատմամբ:

ԴՊԱ-ն նշում է, որ ատամնաբույժը դատ հարուցած երկրորդ նյույորքցին է: Վնասվածք ստացած 52-ամյա մի կին արդեն դիմել է դատարան` փոխհատուցում ստանալու պահանջով:

Իսկ ատամնաբույժը պնդում է, որ ինքը սպասարկում է մեծահարուստ, անվանի հաճախորդների եւ վթարի օրն աշխատանքից ուշանալու հետեւանքով մեծ գումար է կորցրել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG