Մատչելիության հղումներ

logo-print

Տաքսիներին վերաբերող կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի գալիք տարվա ապրիլի 1-ից


Անցած շաբաթ սկսված անհատ տաքսու վարորդների բողոքը ակցիան` ընդդեմ կառավարության որոշմամբ նախատեսված հարկերի գանձման նոր կարգին, որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների արտադրության թվին վերաբերող եւ մի շարք այլ կետերի, շարունակվեց նաեւ երկուշաբթի օրը: Երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ հավաքված վարորդներին ասաց, որ այդ որոշումը ուժի մեջ կմտնի 2008 թվականի ապրիլի 1-ից:

Անհատ տաքսու վարորդները այսօր առավոտյան կրկին հավաքվել էին մայրաքաղաքի ծայրամասում («Տեցի կրուգ» կոչվող վայրում) եւ այնտեղից ավտոմեքենաների շարասյունով շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ նրանց հետ զրուցեց վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Այսօրվանից կամ վաղվանից [ուժի մեջ] չի մտնելու [կառավարության որոշումը], այլ ապրիլի 1-ից», - վարորդներին ասաց վարչապետը:

Որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների տարիքի սահմանափակումը [առավելագունը` 10տարի] վերանայելու` վարորդների խնդրանքին ի պատասխան Սարգսյանը հավաստիացրեց, որ «արել է առավելագույնը», եւ այդ սահմանափակումը կմնա անփոփոխ:

Ընդհանուր առմամբ, վարչապետի խոսքերով, կառավարությունը սխալ որոշում է կայացրել. - «Այն առում է սխալ կայացրած, որ հնարավոր չէ, որ դու որոշում կայացնես եւ ասես` վաղվանից կամ մի շաբաթվանից այս որոշումը ուժի մեջ է մտնում: Այն դեպքում, երբ այդ որոշումը վերաբերում է հազարավոր մարդկանց ապրուստին, ապրելակերպին, տրամադրությանը եւ այլն... Մարդիկ, ովքեր այդ որոշումները նախապատրաստում են, խորը չեն ուսումնասիրում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG