Մատչելիության հղումներ

Բաքվում բացվել է ԱՊՀ-ի երկրների արտակարգ իրավիճակների գերատեսչությունների միջպետական խորհրդի նիստը


Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է ԱՊՀ-ի երկրների բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների գծով միջպետական խորհրդի եռօրյա նիստը: Հայաստանի ներկայացուցիչները նիստին չեն մասնակցում:

Հայաստանի փրկարար ծառայության (ՀՓԾ) տնօրենի մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նիստին մասնակցելու հրավեր ՀՓԾ-ն ստացել էր, սակայն` «նպատակահարմար չի գտել մասնակցել դրան»:

Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռաֆայել Միրզոեւը մեկ տարի ժամկետով ընտրվել է նշված միջապետական խորհրդի նախագահ` փոխարինելով Բելառուսի ներկայացուցչին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG