Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Մեթյու Բրայզան


Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երեւան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Հայաստանի մայրաքաղաք է ժամանում Թբիլիսիից, որտեղ նախորդ երկու օրերին հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության եւ քաղաքական (այդ թվում` ընդդիմադիր) ուժերի ներկայացուցիչների հետ:

Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում Վրաստանի տարածքում հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Թբիլիսյան հանդիպումներում Մեթյու Բրայզան վերահաստատել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Բրայզան, մասնավորապես, հայտարարել է, թե «հասունացել է ժամանակը», որպեսզի վրաց-օսական հակամարտության կարգավորման գործընթացն ավարտվի` «որոշելով Հարավային Օսիայի կարգավիճակը Վրաստանի կազմում»:

Երեւանից Մեթյու Բրայզան մեկնելու է Բաքու:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG