Մատչելիության հղումներ

Rolling Stones-ի կիթառահարը հուշեր է գրում


Բրիտանական լեգենդար Rolling Stones խմբի կիթառահար Կիթ Ռիչարդսը սկսել է հուշեր գրել: Ժամանակակից երաժշտության աշխարհում սենսացիոն դառնալ խոստացող գրքի համար նա կստանա 7 միլիոն դոլար:

Բրիտանական թերթերն այսօր հայտնել են, որ Rolling Stones-ի մասնակցի ապագա գիրքը հրատարակելու համար պայքարում են երկու խոշոր հրատարակչական տներ ԱՄՆ-ից: Չի բացառվում, որ արդեն համաձայնեցված հոնորարի գումարը աճի:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռիչարդսին գիրքը շարադրելու գործում կօգնի նրա վաղեմի ընկերը` ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոսքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG