Մատչելիության հղումներ

logo-print
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան եկող շաբաթվա սկզբին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության հանրային կապերի պատասխանատու Ջոնաթան Հենիսկին:

Ըստ ԱՊԱ գործակալության, Հենիսկն ասել է, թե Մեթյու Բրայզայի այցելության հիմնական նպատակը երկկողմ հարաբերությունների քննարկումն է: Դիվանագետի փոխանցմամբ, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, Բաքվում կքննարկվեն էներգակիրներին եւ ժողովրդավարությանն առնչվող խնդիրներ:

«Թրենդ» գործակալության հաղորդմամբ, Բրայզան հուլիսի 30-ին կժամանի Երեւան: Երեւանից Բաքու մեկնելու ժամկետը չի նշվում:

Հայաստանում եւ Ադրբեջանում հանդիպումները Բրայզան, ամենայն հավանականությամբ, կավարտի մինչեւ օգոստոսի 2-ը, քանի որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ օրը Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահները անցկացնելու են հերթական խորհրդակցությունները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG