Մատչելիության հղումներ

Ուրուգվայում սկսում է գործել «Ռադիո Արաքս»-ը


Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տասնամյակներ ի վեր գործած «Ռադիո Արմենիա» հայերեն ամենօրյա հաղորդման` հուլիսի 9-ին պետական որոշմամբ փակվելուց հետո հնարավոր է եղել տեղական մեկ այլ ալիքի վրա ապահովել շաբաթական երեքեւկես ժամ հաղորդում՝ «Ռադիո Արաքս» անվան տակ:

Ռուբենյան ընտանիքին պատկանող ռադիոյի չորս ալիքները (երեք FM եւ մեկ միջին) զրկվեցին արտոնագրերից` հարկային խախտումների մեղադրանքով:

«Ռադիո Արմենիա»-ի անձնակազմի եւ Ուրուգվայի հայկական համայնքի մի շարք կազմակերպությունների բողոքները` փրկելու նշված չորս ալիքներից գեթ մեկը, անցան ապարդյուն:

«Ռադիո-Արմենիա»-ն հիմնադրվել էր 1935 թվականին Հարություն Ռուբենյանի կողմից, ում մահից հետո ռադիոկայանի անխափան գործունեությունն ապահովել էին տիկին Արաքսի Ռուբենյանը եւ իր զավակները:

Նորաստեղծ «Ռադիո Արաքս»-ի նախաձեռնողը «Ռադիո Արմենիա»-ի հաղորդավար, լրագրող Դիեգո Կարամանուկյանն է: Այն կարելի է լսել շաբաթ օրերին Երեւանի ժամանակով ժամը 18-ից մինչեւ19:50-ը, իսկ կիրակի օրերին` 20-ից մինչեւ 21:30-ը www.cx40radiofenix.com էջով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG