Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ալբանիայից զենք գնելու մասին տեղեկատվությունը


Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հերքել է որոշ լրատվամիջոցների հաղորդումները, թե համաձայնության կա Ալբանիայից Հայաստան զենք առաքելու մասին:

«Որեւէ պայմանավորվածություն Ալբանիայից Հայաստան զենքի մատակարարումների մասին չի եղել», - «Ռեգնում» գործակալությանը ասել է գնդապետ Շահսուվարյանը` տարածված տեղեկատվությունը որակելով «հերթական սուտ լուրեր»:

Հայաստանին զենք վաճառելու մասին հաղորդագրությունները տարածել են ադրբեջանական ԱՊԱ-ն, ինչպես նաեւ «Ռեգնում»-ը` վկայակոչելով Industrywatch էլեկտրոնային լրատվամիջոցը: Ըստ այդմ` թուրքական իշխանությունները արգելել են, որ ալբանական ընկերության կողմից առաքվող զենքը իրենց տարածքով տեղափոխվի Հայաստան:

Հաղորդվում էր նաեւ, թե Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան ասել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի վատ հարաբերությունների պատճառով Հայաստանի համար զենք տեղափոխող նավը ստիպված է եղել հետ վերադառնալ. - «Մեր նավերից մեկը, բեռնված 60 կոնտեյներով, որոնց պարունակությունը հիմնականում ծանր հրետանի ու ռազմամթերք է, հետ է վերադարձել»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG