Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք նորընտիր օրենսդիրը ավտովթարի զոհ է դարձել


Այսօր Անկարայի օդանավակայան տանող ճանապարհին ավտովթարի հետեւանքով զոհվել է Ազգային Մեծ ժողովի նորընտիր պատգամավոր, 60-ամյա Մեհմեթ Չիհաթ 0զոնդերը:

«Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, պատգամավորի ավտոմեքենան հանդիպակաց գիծ է դուրս եկել եւ բախվել միկրոավտոբուսի:

Պատգամավորը զոհվել է, իսկ միկրոավտոբուսի երեք ուղեորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

0զոնդերը Անկարայի Հաչեթեփե համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր էր: Նա խորհրդարան է ընտրվել Ազգային գործողության կուսակցության ցուցակով: Այդ կուսակցությունը հինգ տարվա ընդմիջումից հետո վերադարձել է խորհրդարան, որտեղ 71 տեղ է ստացել:

550-տեղանոց խորհրդարանում մեծամասնությունն ապահովել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը կունենա առնվազն 340 տեղ:

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն այսօր պետք է հաստատի անցած կիրակի օրը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, այժմ պետք է որոշի նաեւ զոհված պատգամավորի տեղի հարցը. այն կարող է թափուր մնալ կամ փոխանցվել Ազգային գործողության կուսակցության մեկ այլ ներկայացուցչի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG