Մատչելիության հղումներ

Ամերիկյան քաղաքներից մեկում սկսել են օրինականացնել անօրինական ներգաղթողներին


ԱՄՆ-֊ի Քոնեթիքութ նահանգի Նյու Հեվեն քաղաքի տեղական իշխանությունները այս շաբաթ երկրում առաջին անգամ սկսել են անձի վկայականներ հանձնել անօրինական ներգաղթողներին, փորձելով լուծել նրանց հետ կապված հիմնախնդիրը:

Նյու Հեվենի 125 հազար բնակիչներից 10-֊12 հազարը անօրինական ներգաղթողներ են: Նրանց տրվող վկայականները թույլ կտան բանկային հաշիվներ բացել եւ օգտվել քաղաքային բազմաթիվ ծառայություններից, փաստում է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը: Բանկային հաշիվ ունենալու հնարավորությունը չափազանց կարեւոր է ներգաղթողների համար, քանի որ նրանք պարբերաբար գումարներ են ուղարկում այն երկրներ, որտեղից ժամանել են:

Քաղաքի ոստիկանությանն արգելված է հարցեր ուղղել անօրինական ներգաղթողներին՝ կապված նրանց կարգավիճակի հետ:

Վերլուծաբանները նշում են, որ այդպիսով տեղի իշխանությունները փորձում են ինտեգրել անօրինական ներգաղթողներին հասարակության մեջ:

ԱՄՆ-֊ում բնակվում են տասնյակ հազարավոր հայազգի անօրինական ներգաղթողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG