Մատչելիության հղումներ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը իր տիղտողը կպաշտպանի մեկ այլ հայազգի մարզիկ Խորեն Գեւորի դեմ մենամարտում օգոստոսի 18-ին Բեռլինում:

Երկու հայազգի բռնցքամարտիկներն էլ այժմ ապրում են Գերմանիայում:

«Մեր հայրենակիցները ուրախ չեն, որովհետեւ մեզանից մեկը պարտվելու է, բայց դա է կյանքը», - ասել է Արթուր Աբրահամը` վստահություն հայտնելով, այդուհանդերձ, որ կպաշտպանի տիտղոսը:

Աբրահամը IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել 2005 թվականին: Խորեն Գեւորի դեմ մենամարտում նա իր տիտղոսը կպաշտպանի 5-րդ անգամ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG