Մատչելիության հղումներ

Ավարտվեց հերթական երիտասարդական խորհրդաժողովը


Աշխարհի 25 երկրներից Հայաստան հրավիրված 250 հայ երիտասարդները եռօրյա խորհրդաժողովի ընթացքում քննարկել են մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծումը բոլոր ներկաների հիմնական նպատակն է եղել:

Ցեղասպանության ճանաչման մասին խոսելով` Աղայանը նշեց, որ կոչ է արվել բոլոր 250 մասնակիցնմերին իրենց երկրներում, թեկուզ թռուցիկների ձեւով, ներկայացնել ցեղասպանության հետեւանքներն ու իրական պատկերը` զոհերի կոնկրետ թվերով ու պատմական փաստերով:

Այսօր հրապարակված խորհրդաժողովի հռչակագրում ասված է. -
«Ինչպես Համաշխարհային հայկական կոնգրեսի, այնպես էլ խորհրդաժողովի հիմնական նպատակն է համատեղել հայության ջանքերը մեր ազգային շահերի շուրջ, քանի որ, ինչպես խորհրդաժողովի կարգախոսում է ասվում` «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG