Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը շնորհավորել է Ռեջեբ Էրդողանին


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին եւ շնորհավորել է նրան կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարած հաղթանակի առիթով:

Գործակալությունը վկայակոչել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Գորդոն Ջոնդրոյին, որն ասել է, թե նախագահ Բուշը վարչապետ Էրդողանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հավատարմությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների սկզբունքին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG