Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերացնել վիզային ռեժիմը թրքալեզու երկրների քաղաքացիների համար


Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են միակողմանիորեն վերացնել մուտքի վիզաները թրքալեզու երկրների քաղաքացիների համար: «Զաման» թերթի փոխանցմամբ, երկրի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ համապատասխան որոշման նախագիծը արդեն պատրաստ է:

Նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիները կարող են ազատ կերպով այցելել Թուրքիա:

Գյուլը նաեւ հիշեցրել է, որ նման կարգը արդեն գործում է Վրաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG