Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 1-ից Վրաստանում կբարձրանա սպաների աշխատավարձը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշում է ընդունել 300 լարիով (մոտ 180 դոլար) բարձրացնել զինծառայող սպաների աշխատավարձերը:

PBK գործակալության փոխանցմամբ, այդ մասին Սահակաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթում:

«Իսկ 2008 թվականի հունվարի 1-ից սպաների միջին աշխատավարձը կկազմի 1000 լարի (600 դոլարից ավելի): Յուրաքանչյուր սպա, մի քանի տարի ծառայելուց հետո, բնակարան կստանա: Շենքերն արդեն կառուցում են», - ասել է Վրաստանի նախագահը:

Սպաները նաեւ 150 լարի (շուրջ 90 դոլար) ամսական հավելավճար կստանան օտար լեզվի իմացության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG