Մատչելիության հղումներ

«Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ժամանակավորապես դադարեցրել է անցած շաբաթավերջին հայտարարած հացադուլը` ի նշան բողոքի ընդդեմ Դատապարտյալների պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովի որոշման, որով մերժվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդությունը Բաբաջանյանին պայմանական-վաղաժամկետ ազատելու մասին:

Հացադուլը Բաբաջանյանը դադարեցրել է շաբաթ օրը`պայմանով, որ իրեն բացատրեն մերժման պատճառը:

Նույն օրը նա հանդիպում է ունեցել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի, մի քանի իրավապաշտպանների հետ, որոնք նրան հորդորել են դադարեցնել հացադուլը:

Բաբաջանյանը հույս է հայտնել, որ իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու պահանջը, այնուամենայնիվ, կկատարվի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Բաբաջանյանը, նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, թե Բաբաջանյանը «հավատում է, որ այս երկրում դեռ հնարավոր է օրինական ճանապարհով որեւէ հարց լուծել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG