Մատչելիության հղումներ

Հարրի Փոթերի մասին վերջին պատումը վաճառվում է ռեկորդային արագությամբ


Մոսկվայում 1 րոպեում սպառվում է գրքի 10 օրինակ: «Յուրաքանչյուր 5-րդ գիրքը իր ընթերցողին է գտնում Մեծ Բրիտանիայում», - հաղորդում է the Sun թերթը:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` շոտլանդուհի գրող Ջոան Ռոուլինգի վերջին գրքի վաճառքը երկու անգամ գերազանցել է նախորդ` 6-րդ գրքի վաճառքը:

Հարրի Փոթերի պատումների վաճառքից շուրջ 1 մլրդ դոլար վաստակած Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ 7-րդ մասի վերջին տողերը գրելիս «դատարկության» զգացողություն է ունեցել:

Գիրքը պաշտոնապես վաճառքի է հանվել հուլիսի 21-ին աշխարհի 93 երկրներում: Լոնդոնում հերթեր են գոյացել վաճառքից 3 օր առաջ: Գիրքը նախօրոք պատվիրել են Amazon.com ինտերնետային խանութի շուրջ 2 մլն այցելուներ:

Գրքի պաշտոնական վաճառքի մեկնարկից ժամեր անց արագ ընթերցանության աշխարհի վեցակի չեմպիոն Էնն Ջոնսը Ռոուլինգի վերջին գիրքն ընթերցել է ընդամենը 47 րոպեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG