Մատչելիության հղումներ

Դիմորդները բողոքում են բանավոր քննություններից


Ծնողների շրջանում դժգոհությունը մեծ էր, քանի որ գերիշխում էր 8 միավորը: Շատ դիմորդներ քննասենյակներից դուրս գալուց հետո լալիս էին: Նրանցից մեկը նշեց, որ ներսում հեռուստաընկերությունների լրագրողներին ասել է, թե ամեն ինչ շատ լավ է, շատ գոհ է, որպեսզի անբավարար չնշանակեն:

Երեւանի պետական համալսարանում «Անգլերեն գրավոր» քննությունն էր: Այստեղ թե դիմորդները եւ թե նրանց ծնողները այնքան էլ դժգոհ չէին, քանի որ կային բավականին բարձր գնահատականներ: Դիմորդները նշում էին, որ թեստերը դժվար չէին, սակայն շատ էին հուշումներն ու արտագրողները, ինչն անհանգստացնում է միմիայն գիտելիքների վրա հիմնվողներին:

Հանձնաժողովի նախագահ Նվարդ Երինջանյանը հերքեց արտագրությունների փաստը, սակայն քննասենյակում արձանագրեցինք, որ դիմորդները հանգիստ շփվում էին միմյանց հետ, իրար հարցեր տալիս, որոշ բաներ քննարկում:

Տիկին Երինջանյանը համոզմունք հայտնեց, որ գրավորից դիմորդներն ավելի բարձր գնահատական են ստանում, քանի որ թեստերին քաջ ծանոթ են:

«Անգլերենի բանավոր»-ի քննասենյակի մոտ հավաքված ծնողները նշում էին, որ վստահ չեն, որ իրենց երեխան գիտելիքներին համապատասխան կգնահատվի:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG