Մատչելիության հղումներ

Ուգո Չավես. «Մեզ քննադատող օտարերկրացիները կվտարվեն երկրից»


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ այն օտարերկրացիները, ովքեր քննադատում են իրեն կամ իր կառավարությանը, կվտարվեն երկրից:

Չավեսը հանձնարարել է պաշտոնյաներին՝ հանգամանորեն ուսումնասիրել այն հայտարարությունները, որոնք օտարերկրյա բարձրաստիճան դեմքերն անում են Վենեսուելա այցելելիս, եւ վտարել բոլոր քննադատողներին:

«Որքա՞ն կարող ենք մենք թույլ տալ, որպեսզի որեւէ մեկը գա մեր տուն եւ ասի, որ այստեղ բռնապետություն է, որ նախագահը բռնակալ է, եւ որեւէ մեկը որեւէ բան չձեռնարկի դրա դեմ»,֊ - ասել է Չավեսը:

Ընդդիմադիրները պնդում են, որ Չավեսը գնալով ավելի ավտորիտար է դառնում եւ փորձում է ճնշել այլակարծությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG