Մատչելիության հղումներ

Ապագա մայրերը երգելու են իրենց «հաճույքի համար»


Համերգի ժամանակ բեմում լինելու են միայն երեխայի սպասող երգչուհիները. դեկորացիաներ ու շոու ծրագիր չի լինելու:

«Մենք երգելու ենք մեր հաճույքի համար», - ասում են երգչուհիները:

Համերգը գուցե լավ առիթ է հերքելու այն լուրերը, թե վաստակավոր երգչուհիները լավ հարաբերությունների մեջ չեն: Այդ մասին հարցին Շուշան Պետրոսյանը մի տեսակ խուսափոխական պատասխան տվեց` պնդելով, որ տարակարծություններ միշտ էլ լինում են, բայց ինքը շատ ուրախ է այս համերգին մասնակցելու համար, քանի որ միշտ պատրաստ է աշխատել պրոֆեսիոնալների հետ:

Իսկ Նունե Եսայանը բացատրեց, որ հայ էստրադայի որեւէ ներկայացուցչի դեմ ոչինչ չունի, հարաբերություններն էլ բոլորի հետ բարի-դրացիական են:

Հուլիսի 28-ին եւ 29-ին բեմում կլինեն ապագա մայրեր Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը: Ի դեպ բժիշկների պնդմամբ նրանք երկուսն էլ տղա են ունենալու:



Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG